ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները չեն ցանկանում, որ Ուկրաինան միանա դաշինքին. Էրդողան
ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք անդամներ չեն ցանկանում, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«ԱՄՆ-ն, առաջին հերթին, չի ցանկանում, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ չեն ցանկանում, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ։ Մենք պետք է որոշում կայացնենք՝ ելնելով մեր տեսած իրողություններից: Ելնելով այս իրողություններից՝ մենք տեսնում ենք, որ այդ հարցերը հարցեր չեն, որոնց պետք է հուզմունքով վերաբերվել։ Երբ որոշումներ ենք կայացնում, հաշվի ենք առնում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների դիրքորոշումները։ Մենք որոշումներ ենք կայացնում դրա հիման վրա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը NBC-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին հարցին։