«Այդ Porsche-ն իմ աշխատավարձի ընդամենը փոքր մասն է»․ Սասուն Խաչատրյանը փորձեց խուսանավել
Պարոն Խաչատրյան, հարգանք ունեցեք լրագրողների նկատմամբ։ Այսպես դիմեցին լրագրողները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, երբ հարցը նրան տալուց հետո, վերջինս օդում ինչ-որ պատասխան նետեց և մտավ վերելակ, ըստ էության, հետագա հարցերի պատասխաններից խուսանավելու նպատակով։
Նրան դուր չեկավ իր հայտարարագրերի հետ կապված հարցը։ Հայտարարագրում երևում է, որ Սասուն Խաչատրյանն իր աշխատավարձը գերազանցող գումարի չափով Porsche ավտոմեքենա է գնել՝ վճարելով 8 մլն. դրամ։
«Իմ տարեկան աշխատավարձը մոտ 30 մլն դրամ է»,- ասաց նա ու մտավ վերելակ, սակայն դուրս եկավ, երբ լրագրողները փորձեցին նրա հետ մտնել վերալակ ու փորձեց արձագանքել նրանց։
Սասուն Խաչատրյանը հորդորեց հայտարարագրից բացի, ուսումնասիրել նաև իր եկամուտները։
«Բարի լինեիք նաև իմ մուտքերն ուսումնասիրել։ Այդ Porsche-ն իմ աշխատավարձի ընդամենը փոքր մասն է»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ Porsche-ը 10 տարեկան է։