Ինդոնեզիայում հայտարարվել է ցունամիի վտանգ
Ինդոնեզիայում հզոր երկրաշարժից հետո հայտարարել են ցունամիի վտանգի մասին: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինդոնեզիայի ափերի մոտ 8.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել:
Նշվում է, որ էպիկենտրոնը Պադանգ քաղաքից գտնվում է 808 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան: