Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը
Քաղաքականություն

Իրավիճակն իրոք ճակատագրական է․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.

«Մեր ազգը երբեք այսքան պառակտված չի եղել, որքան հիմա։ Աճող հակասությունների և շարունակվող պառակտումների մեջ մենք տեսնում ենք, որ մեր աչքի առաջ խորտակվում են միասնության վերջին հույսերը՝ վերջնականապես խարխլելով մեր պետականության հիմքերը: Սրբազան պայքարի նկատմամբ անվստահությունը և դրա ֆոնին քաղաքական կրքերն ու սրված սոցիալական լարվածությունը վկայում են մտահոգ փոքրամասնության և անտարբեր մեծամասնության միջև խորացող անջրպետի մասին, իսկ դրա մետ մեկտեղ քաղաքական իշխանության և դրա միանձնյա դերակատարի նկատմամբ ջախջախված վստահությունն ու ձևավորված ատելությունը ստեղծում են հանրային քաոսի պատկեր, որտեղ պառակտվածությունը վերից վար է և՝ ձախից աջ:

Բայց ամենավատն այն է, որ մենք ինքներս ենք նպաստում այս կործանմանը։ Ներսում լինելով անհաղորդ, դրսում մենք մեր թշնամիների համար աշխատում ենք ոչ թե կուրորեն, այլ բաց աչքերով, ասես ինքնաոչնչացման անգիտակից մղումով։ Յուրաքանչյուր քայլ (այդ թվում՝ միջազգային ամենաբարձր ամբիոնից սեփական օրակարգերը թողած անիմաստ խաղաղասիրություն քարոզելը, կամ դահիճի տանը դահիճի ձեռքից դահիճի հեղինակած գիրքը խոնարհ ժպիտով ընդունելը), քայքայում է մեր ազգային անձեռնմխելիությունը՝ դարձնելով մեզ ենթակա սեփական անկարողությանն ու արտաքին մանիպուլյացիաներին և ազդեցությանը:
Պատմության պարույրը կրկնվում է կրկին։ Երևի այս ենք եղել միշտ։

Համենայն դեպս դրա մասին են վկայում Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքերը՝ կարծես գրված այսօրվա համար․

«․․․ Մենք պառակտված ենք։ Նման ժողովուրդը նվազ է ուշադրություն դարձնում արտաքին՝ իրական թե հավանական, վտանգի վրա։ Հայության հայացքն ուղղված չէ արտաքին թշնամուն, որ հարկադրված լինի չափավորելու կամ իսպառ արգելելու ներքին տարակարծությունները։ Երբ ազգերն այսօր եռում են հոգով, գիտության նորագույն զենքերով իրենց միտքն ու բազուկն են զինում՝ ցեղամիջյան անողոք պայքարում հաղթանակելու կամ հաջողությամբ դիմագրավ լինելու համար, հայությունը շարունակում է կորովաթափ լինել ներքին անփառունակ ճակատների վրա․ նա պատրաստվում է վաղվա մահաբեր պարտության համար։

Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը, կարծեք, արդեն հաշտվել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ և ցուցադրում են մահվան դատապարվածի հոգեբանություն։ Սրանք արևելյան ճակատագրապաշտությամբ ամեն ինչ թողել են բախտի կամքին և անհանգստանալու պատճառ չունեն։ Կան և այնպիսինները, որոնք ուզում են և՛ անկախ հայրենիք ունենալ, և՛ վաղը պարտված տեսնել արտաքին թշնամուն, բայց նախապատրաստվելու փոխարեն խոսում են ու գրում միայն։ Եվ գրեթե բոլորն էլ շարունակում են զարմանալ միամտորեն, թե ինչու՞ է աշխարհն անտարբեր մնում մեր Գողգոթայի հանդեպ, թե ինչու՞ ենք մենք սպեղանի սպասում, բայց նորանոր վերքեր ստանում»։

Իրավիճակն իրոք ճակատագրական է։ Միայն անմիջական ու ամբողջական զարթոնքը կարող է բերել համախմբմանն ու վերածնմանը միտված կուրսի ընտրությանը և մեկնարկին։
Այդպիսի ընտրությունը, սակայն, պիտի լինի համաժողովրդական ու համազգային»։