Զելենսկին դեմ է Ռուսաստանի հետ բանակցություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, դեմ է արտահայտվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին և պահանջել Մոսկվային դադարեցնել հատուկ գործողությունը։
«Այս պատերազմը չի կարող հանդարտվել խոսակցություններով, անհրաժեշտ են գործողություններ: Ռուսաստանին միայն կարելի է պարտադրել խաղաղության»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Միաժամանակ նա կրկին հանդես է եկել խաղաղության երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստման օգտին, սակայն չի հստակեցրել, թե ինչ է նախատեսվում քննարկել այդ միջոցառմանը։