Թեհրանը հանդես է գալիս Ուկրաինայի իրավիճակի խաղաղ կարգավորման օգտին. Փեզեշքիան
Իրանն աջակցում է ուկրաինական հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և ճգնաժամից դուրս գալու միակ ելքը համարում է երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։
«Մենք ձգտում ենք հաստատել կայուն խաղաղություն և անվտանգություն Ուկրաինայի և Ռուսաստանի ժողովուրդների համար։
Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը։ Մենք աջակցում ենք բոլոր խաղաղ լուծումներին և այս ճգնաժամի լուծման միակ ճանապարհը համարում ենք երկխոսությունը»,- ընդգծել է նա: