Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր գիրքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Էրդողանը բանակցությունների ժամանակ ասել է, որ երկրները զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման հարցում և երկխոսությունը կշարունակվի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացներին վերաբերող հարցեր։ Էրդողանի խոսքով, Թուրքիան ակտիվորեն աջակցում է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը և պատմական նոր դարաշրջանում բարեկամական հարաբերությունների հաստատմանը:
Թուրքիայի ղեկավարի գրասենյակը նույնպես հաստատել է, որ այդ նպատակներին հասնելու ջանքերը շարունակվում են։
Էրդողանը Փաշինյանին նվիրեl 1 նաեւ իր գիրքը: