Հայտնաբերվել է ծանր հանցագործության մեջ կասկածվողը․ թաքնվում էր Լոռիում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ԱԱԾ Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժանմունքում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Աղասի Ա.-ն հնարավոր է՝ թաքնվում է Լոռու մարզի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի տներից մեկում։
Հայտնաբերվում է Աղասի Ա.-ն, ով տեղափոխվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է իր եղբոր հետ Երևանում 31-ամյա տղամարդուն դաժան ծեծի ենթարկելու, դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ։
Նրա եղբորը նույնպես օրեր առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել էին։