Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը
2024 թվականին Եվրասիական Տնտեսական Միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը: Այս տարի համաժողովը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, որի կապակցությամբ Եվրասիական տնտեսական միության գլխավոր թեման է՝ «ԵԱՏՄ 10 տարի. հեռանկարներ և առաջնահերթություններ»։
Միջոցառումը միտված է դրան անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, ԵԱՏՄ երկրների պետական իշխանության մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև երրորդ երկրների կառավարությունների ղեկավարների և անդամների, միջազգային, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությանը, որոնք շահագրգռված են Միության շրջանակներում փոխգործակցության զարգացմամբ:
Սպասվում է նաև միջոցառումների շարք ԵԱՏՄ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության պետական իշխանության մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: