Երկու նիգերական ցեղեր Royal Dutch Shell-ին դատի են տվել
Երկու նիգերիական ցեղեր Royal Dutch Shell նավթային ընկերությանը դատի են տվել, որ ընկերությունը վնաս է հասցրել շրջակա միջավայրին: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ Բիլլե և Օգալե ցեղերը բողոքել են, որ իրենց գյուղատնտեսական հողերը և ձկնորսատեղիները վնասվել են Նիգեր գետի դելտայում նավթի բազմաթիվ հեղեղումների հետևանքով:
Նաև Նիգերիայի բնակիչները բողոքում են, որ նավթի հեղեղումների պատճառով ավելի քան 25 տարի հնարավորություն չունեն օգտվելու մաքուր խմելու ջրից: