Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ
Տեսանյութ

Օտարերացիների թիրախում տաքսիստ հայրենակիցն էր. հարվածել են կացնով, կողոպտել, պահանջել, որ ծնողներից 10 հազար դոլար ուզի (տեսանյութ)

Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ստացվել է հաղորդում. նա հայտնում էր, որ ընկերը տաքսու վարորդ է և ծառայություն մատուցելուց հետո քաղաքացին չի վճարել գումարը:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ մեկնեց օպերատիվ խումբ: Պարզվեց, որ զանգողի ընկերոջ` օտարերկրացի 23-ամյա երիտասարդի հետ կատարվածը շատ ավելին էր, քան ներկայացրել էր զանգողը:
Ներկայացնում է Մալաթիայի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Հարություն Պետրոսյանը. «Ստանալով ահազանգը` անմիջապես մեկնեցինք նշված հասցե: Տուժած օտարերկրացու և նրա ընկերոջ հետ զրույցից հասկացանք, որ նրա նկատմամբ կատարվել է ավազակային հարձակում, իսկ կոնկրետ դեպքի վայրը եղել է Ջիվանու փողոցի տներից մեկը: Շտապ մեկնեցինք Ջիվանու փողոց, սակայն տուժածի նշած տանը այլևս մարդ չկար: Այդտեղ վարձով բնակվող բոլոր չորս տղամարդիկ դիմել էին փախուստի»:
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել կատարվածը: Ըստ նախնական տեղեկությունների` «Նիսան» մակնիշի մեքենայով տաքսի ծառայություն մատուցող երիտասարդին «Վոթցափ» հավելվածով զանգահարել էին իր համերկրացի երկու հոգի, պատվիրել, որ մոտենա Ջիվանու փողոցի մի տուն: Երբ մոտեցել էր, նրան հրավիրել էին ներս` թեյ խմելու: Ոչինչ չկասկածող տաքսիստը մտել էր տուն, որտեղ կացնի բութ մասով մեջքին հարված ստանալուց ընկել էր: Երբ վեր էր կացել, նկատել էր չորս անձի՝ դեմքերը կտորով ծածկած: Նրանք սկսել էին տաքսիստին հարվածել, այդ ընթացքում մեկը պահել էր ձեռքերը, իսկ մյուսները գրպանից հանել էին 150 հազար դրամ, անձնագիրը, միջազգային վարորդական իրավունքի վկայականը, մեքենայի տեխանձնագիրը և բջջային երկու հեռախոս: Ավելին, պահանջել էին զանգահարել հայրենիքում բնակվող իր ընտանիքին, որ 10 հազար դոլար ուղարկեն, այլապես իրեն կվնասեն: Հետո կրկին հարվածել էին, քարշ տալով տարել հյուրասենյակ, կրկին պահանջել զանգել հարազատներին: Բայց մի հարմար պահի նկատելով, որ հյուրասենյակի պատուհանը բաց է, տաքսիստը դիմել էր փախուստի:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ ավազակության հատկանիշներով, և իրավապահներն անցան գործի:
«Քննչական բաժնի հետ ձեռնարկած միջոցառումներով կարողացանք ճշտել ավազակություն կատարած անձանց ինքնությունը: Համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ` շուտով պարզեցինք նաև նրանց թաքնվելու վայրը: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11-ին, Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղում հայտնաբերեցինք օտարերկրացի չորս անձանց, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալեցինք և ներկայացրինք Մալաթիայի քննչական բաժին»,-մանրամասնում է Մալաթիայի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Հարություն Պետրոսյանը:
Բոլորն էլ կալանավորված են: Հափշտակված բջջային հեռախոսները հայտնաբերվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: