Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով սեպտեմբերի 24-ին Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն ժամանել է Բաքու՝ մասնակցելու «ADEX» ադրբեջանական 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։
Իտալական պատվիրակությանը Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար՝ Ագիլ Գուրբանովը:
Ադրբեջանում գտնվելու ընթացքում Գիդո Կրոզետոն հանդիպումներ կունենա՝ քննարկելու ադրբեջանա-իտալական ռազմական համագործակցության հեռանկարները և այլ հարցեր։