Ֆրանսիան շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Ֆրանսիան կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարելուն՝ կապված Լիբանանում ստեղծված իրավիճակի հետ, որի հարավային շրջանները երեքշաբթի գիշերը հարձակման են ենթարկվել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելությի ժամանակ:
«Ֆրանսիան ևս մեկ անգամ կոչ է անում կողմերին և նրանց աջակցողներին դեէսկալացիայի գնալ և ձգտել խուսափել տարածաշրջանային հակամարտությունից, որը կործանարար կլինի բոլորի համար՝ սկսած խաղաղ բնակչությունից։ Այդ իսկ պատճառով ես կոչ արեցի այս շաբաթ Լիբանանի հարցով Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել»,- ասել է նա: