Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» տասնյակ թիրախներին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել շիական «Հեզբոլլահ» շարժման տասնյակ թիրախներին Լիբանանի հարավում։
Այս մասին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է իր Telegram ալիքում։
«Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» տասնյակ թիրախներին Լիբանանի հարավում գտնվող բազմաթիվ շրջաններում»,- ասվում է զեկույցում:
Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։