Թուրքիայի ռազմական ղեկավարությունը ժամանել է Բաքու
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Թուրքիայի ԶՈւ շտաբի պետ գեներալ Մեթին Գուրաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենտ Թաթլըօղլուն և այլ հրամանատարներ ժամանել են Բաքու:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։
Թուրքական պատվիրակության Բաքու այցի շրջանակում կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկումներ անցկացնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հեռանկարային հնարավորությունների հետագա ընդլայնման շուրջ։