Մենք ավելի մոտ ենք պատերազմի ավարտին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել շարունակել ուժեղացնել Ուկրաինան և ընդգծել, որ պատերազմի ավարտը ավելի մոտ է:
Այս մասին նա հայտարարել է ABC News-ին տված հարցազրույցում:
«Հաղթանակի պլանը Ուկրաինան ուժեղացնելն է։ Ուստի խնդրում ենք մեր ընկերներին, մեր դաշնակիցներին, զորացնել մեզ։ Սա շատ կարևոր է: Ես հավատում եմ, որ մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան կարծում ենք։ Մենք ավելի մոտ ենք պատերազմի ավարտին»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է Կուրսկի շրջանում Ուկրաինայի պաշտպանության ուժերի գործողություններից։ Եվ միայն այն դեպքում, եթե Ուկրաինան լինի ամուր դիրքերում, նա կկարողանա կանգնեցնել պատերազմը: