Իրանը երբեք հավանություն չի տվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին. Մասուդ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հերքում է, որ Թեհրանը Մոսկվային բալիստիկ հրթիռներ է մատակարարում։ Նրա խոսքով՝ Իրանը «երբեք չի աջակցել Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, գրում է The Guardian-ը։
Նրա խոսքով` Իրանը ցանկանում է բանակցել արևմտյան երկրների հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։
«Մենք պատրաստ ենք նստել եվրոպացիների և ամերիկացիների հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ երկխոսության համար։ Մենք երբեք հավանություն չենք տվել ուկրաինական տարածքի դեմ ռուսական ագրեսիային»,- ասել է նա։
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ իմ պաշտոնավարման օրվանից Ռուսաստան նման առաքումներ չեն եղել», -ասել է նա: