Մահացել է լեգենդար ABBA-ի թմբկահարը
75 տարեկան հասակում մահացել է լեգենդար ABBA-ի թմբկահարը Ռոջեր Փալմը։
«Նա ջերմ ու համեստ մարդ էր, միշտ պաշտպանում էր ընկերներին ու ընտանիքին։ Մենք կկարոտենք նրան, և նրա հեռանալը հսկայական դատարկություն է թողել», - ասվում է արտիստի ընտանիքի հայտարարության մեջ։
Փալմը մահացել է Ալցհեյմերի հիվանդության բարդություններից։
Ռոջեր Փալմը իր երաժշտական կարիերան սկսել է 17 տարեկանում՝ 1970-ականներից։ Մասնավորապես, ABBA-ի հետ նվագակցել է Dancing queen, Mama Mia, Thank You for the Music ստեղծագործություններում։