Թուրքիան ՆԱՏՕ-ի ռազմանավերին թույլ չի տվել մտնել իր ջրային տարածք
Թուրքիան ՆԱՏՕ-ի ռազմանավերին թույլ չի տվել մտնել իր ջրային տարածք։ Տեղեկացնում է oxu.az կայքը՝ հղում անելով Ֆրանս Պրեսս գործակալությանը։
Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի 4 նավերի թույլ չի տվել մտնել Էգեյան ծովի իր ջրային տարածք։ Նավերը նպատակ են ունեցել Թուրքիայի և Հունաստանի միջև միգրացիոն հոսքերը հսկել։ Սակայն չի իրականացվել։ Այս մասին տեղեկացվել է Բրյուսելին։ Սակայն Թուրքիան պնդում է, որ ռազմանավերի գերմանացի հրամանատար, փոխծովակալ Յորք Քլայնը այդ խնդրանքով Անկարային չի դիմել։
Ֆրանս Պրեսս գործակալության տեղեկություններով Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտոնյաների կողմից քննարկվում է նավերի հետ կապված այս խնդիրը։
Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարարի մամլո խոսնակ Թանժու Բիլգինչը այս առթիվ հայտարարությամբ է հանդես եկել։
«Դա չի համապատասխանում իրականությանը: Թուրքիան եղել է այդ գաղափարի նախաձեռնողը, մենք այն քննարկել ենք փետրվարին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի ժամանակ, և պայմանավորվել ենք, որ այդ հարցը կբարձրացվի ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստին։ Այդ պատճառով վարկածը, թե մենք դեմ ենք, անիմաստ է»,- Հայտարարել է մամլո խոսնակը։