Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Եվրոպայի երկրները որոշակի պահի պետք է վերաիմաստավորեն հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ մասին Փարիզում խաղաղության հարցերով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրա խոսքերը փոխանցում է Ելիսեյան պալատի հաղորդագրությունը՝ X-ի միկրոբլոգում․
Մենք փորձում ենք զարգացնել եվրոպական քաղաքական հանրությունը, բայց մենք պետք է մտածենք Եվրոպայի կազմակերպման նոր ձևի մասին, այնուհետև վերաիմաստավորենք մեր կապերը Ռուսաստանի հետ՝ մտածելով այդտեղ խաղաղության մասին», - ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Եվրոպան չի սահմանափակվում ԵՄ-ով և ՆԱՏՕ-ով: Նա ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է կենտրոնանան նաև «նոր աշխարհակարգի» կառուցման վրա, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում հաստատված ներկայիս կարգը «թերի է և անարդար»: