Վահե Հակոբյանի եղբայրը և Նարեկ Ամբարյանը կալանավորվել են․ «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են։
Հակակոռուպցիոն դատարանից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը։ Կարեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միոջոց է կիրառվել կալանավորումը երկու ամսով, Նարեկ Ամբարյանի նկատմամբ՝ մեկ ամսով։
Կայքի տեղեկություններով՝ նրանց, ըստ էության, գործարք է առաջարկվել՝ պետբյուջե վճարել բավականին կլորիկ գումար՝ ազատության դիմաց։ ՔԿ-ից մեկնաբանություն ստանալ առայժմ չի հաջողվում։