Լրագրողական ՀԿ-ները դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողով
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողին հայհոյելու դեպքի առիթով լրագրողական ՀԿ-ները դիմել են Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով: Հանձնաժողով են դիմել «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները»:
Դիմումը ներկայացրել է միայն հայհոյանքի մասով, և որպես փաստ ներկայացրել են տեսնյութ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը ԱԺ-ում լրագրողներին «նախիր» էր անվանել, որից hետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին: