Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Վաշինգտոնին թուրքական պաշտպանական արդյունաբերության դեմ պատժամիջոցների պատճառով։
«Պատժամիջոցները խաթարում են Անկարայի վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի», - ասել է Թուրքիայի նախագահը։
«ՆԱՏՕ-ի մեր դաշնակից ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող պաշտպանական արդյունաբերության միջոցառումներն ու սահմանափակումները բացասաբար են անդրադառնում վստահության վրա։ Հասկանալի է, որ պատժամիջոցները և մեր դուրս մնալը F-35 ծրագրից հակասում են դաշինքի ոգուն»,- ասել է նա։