Իսրայելի հարվածի հետևանքով Լիբանանում կա 100 զոհ և 400 վիրավոր
Իսրայելն ուղերձներ է հղել լիբանանցիներին՝ կոչ անելով անհապաղ լքել իրենց տները։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Հարավային Լիբանանում հրետակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի: Կա ավելի քան 400 վիրավոր:
Նշվում է, որ հրետակոծությունը պարբերաբար շարունակվում է:
Ավերածությունների մասին հստակ տեղեկություններ չկան: