Դասագրքերի հրատարակման մրցույթ՝ 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների համար. հայտերի բացումը կլինի ապրիլի 20-ին
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված ստեղծվող դասագրքերի հրատարակման նպատակով «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հայտարարում է 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների դասագրքերի հրատարակման մրցույթ:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի գրասենյակ (հասցե՝ Երևան, Ռոստոմի 29/164/) մինչև 2023 թ. ապրիլի 20-ը՝ ժամը 15:00-ն:
Հայտերի բացումը տեղի կունենա նույն օրը՝ ժամը 15:15-ին: