«Կարելի է Գեղամյանի հայացքները չկիսել, բայց նա կայացած գործիչ էր, դա արդեն իսկ արժեք է մեզ համար»․ Խոսրով Հարությունյան
Արտաշես Գեղամյանին ճանաչել եմ դեռևս ուսանողական տարիներից: Դրանից հետո էլ, իհարկե, առիթներ եղել են շփվելու: Նա, իհարկե, տարբերվում էր, տարբերվում էր շատերից, տարբերվում էր իր մոտեցումներով ու մտածելակերպով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանին վերջին հրաժեշտի ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Կարելի է Գեղամյանի հայացքները չկիսել, բայց նա կայացած գործիչ էր,դա արդեն իսկ արժեք է մեզ համար»,- ասել է Հարությունյանը:
Արտաշես Գեղամյանը, հիշեցնենք, մահացել է սեպտեմբերի 20-ի առավոտյան, նա 74 տարեկան էր: