Ինդոնեզիայիում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի Սումատրա կղզում այսօր` մարտի 2-ին, 8,1 մագնիտուդ հզորությամբ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես գրում է Reuters-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պադանգ քաղաքից 10 կմ հեռավորության վրա, իսկ օջախը` հիպոկենտրոնը` 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում: