Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ
Տեսանյութ

Սևանա լճում ազդարարվել է լողասեզոնի փակումը. ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված ծառայությունը (տեսանյութ)

Ամառային հանգստի ևս մեկ սեզոն անցյալում է: Սևանա լճի ավազանում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված ծառայությունը։ Այն իրականացվում էր պարեկային մեքենաների, նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Դրոնով եռալեզու իրազեկում, մոտորանավակներով շրջայց, համակարգված և արդյունավետ աշխատանք. փրկարարների ու պարեկների համագործակցությունը ստացված է՝ ունենք դեպքերի կտրուկ անկում։

Կարող ենք նաև արձանագրել, որ հասարակական կարգն ու հանգստացողների անվտանգությունը բարձր պատասխանատվությամբ պահպանելու արդյունքում ուժեղացված ծառայության ընթացքում հանրային լողափերում մահացության դեպք չի գրանցվել:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը, անդրադառնալով վիճակագրությանը, նշում է՝ ուժեղացված ծառայության ընթացքում պարեկներն ու փրկարարները լճում օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին, արձագանքել լողամիջոցների խափանման դեպքերին, բացահայտել իրավախախտումներ։

«Ունենք ջրահեղձությունից փրկված 5 քաղաքացի, որոնք անցել են սահմանված լողանշանները և ինքնուրույն ափ վերադառնալու փորձը չի հաջողվել, կամ պարզապես ջրում ինքնազգացողությունն է վատացել: Նրանց անվտանգ դուրս ենք բերել ափ, որոշ դեպքերում նաև հանձնել շտապօգնության բուժաշխատողներին, և տուժածին տեղափոխել են հիվանդանոց»,- ներկայացնում է Արմեն Ճզմաչյանը:

Ուժեղացված ծառայության ընթացքում ջրային պարեկների և փրկարարների կողմից հասարակական կարգի պահպանման ու քաղաքացիների անվտանգության ապահովման առաքելությունն իրականացվեց բարձր պատասխանատվությամբ:

Սևանի ավազանում հանգստի կազմակերպումն ավելի անվտանգ դառնալու վերաբերյալ դրական արձագանքներ են եղել նաև հանգստացող քաղաքացիներից:

Ջրային պարեկային ծառայության կողմից բացահայտվել է հանցագործության 29 դեպք, այդ թվում՝ թմրանյութի, սառը զենքի, զենք-զինամթերքի հայտնաբերման, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ձկնորսության և այլ դեպքեր։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 9988 արձանագրություն։

Ուժեղացված ծառայության ընթացքում փրկարարներն արձագանքել են 20 արտակարգ դեպքերի, այդ թվում՝ ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարների, նաև օգնություն է ցուցաբերվել լճում ափից բավական հեռավորության վրա գտնվող և լողալ չկարողացող քաղաքացիների: Իսկ Շողակաթ բնակավայրի՝ Սևանա լճի ափամերձ գոտում շուրջօրյա հերթապահությունն իրականացվել է ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմի ուժերով:

Ջրային պարեկների վաշտի երկրորդ դասակի հրամանատար Իշխան Հակոբյանի խոսքով՝ ջրային պարեկները հասարակական կարգի պահպանությունից, տարաբնույթ իրազեկումներից զատ հատուկ ուշադրություն են դարձրել ապօրինի ձկնորսության դեպքերին.«Ջրային պարեկային ծառայության մեկնարկից ի վեր առգրավվել են 1295,5 կգ տարբեր տեսակի ձկներ, ձկնորսական պարագաներ՝ հանդերձանք, ցանց, հատուկ պահպանման տարածք են տեղափոխվել վարչական խախտման գործիք լողամիջոցներ»:

Լողասեզոնի փակումը ազդարարվում է փրկարարների և ջրային պարեկների փոխլրացնող աշխատանքի դրական արդյունքներով. համատեղ միջոցառումները հաջողվել են: Փոխլրացնող աշխատանքի հաջողած փորձը լավ հենք է նաև հաջորդ տարի առավել կատարելագործված ծառայություն իրականացնելու համար։