Գազայում պահվող պատանդների կեսը ողջ է. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից դեռևս պահվող 97 պատանդների կեսը ողջ է:
Այս մասին գրում է Times of Israel թերթը։
«Ըստ առկա տեղեկատվության՝ Գազայում պատանդների կեսը ողջ է», - մեջբերում է հրատարակությունը վարչապետի խոսքերը Կնեսետի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Նեթանյահուի խոսքերը վկայում են այն մասին, որ Գազայի հատվածում պահվող մոտ 50 պատանդներ կարող են զոհված լինել, մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հաստատել է ընդամենը 33 մարդու մահը, նշում է թերթը։