Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»
Քաղաքականություն

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին. «ՀայաՔվե»

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց իրականացնելը երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում անընդունելի է, քանի որ այդպիսով կտրուկ աճում է սահմանազատման գործընթացում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հնարավորությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաև ասվում է.

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն իր հերթին հնարավոր է երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևորագույն հիմնախնդիրները, առաջին հերթին` արցախյան հարցը համապարփակ հասցեագրելու պարագայում։

Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու վերաբերյալ Ալմա-Աթայի 1991թ․ հռչակագիրը, որին հղում է կատարվում կանոնակարգում, ևս որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես հրաժարում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումից։ Անընդունելի է նաև այդ հռչակագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմք համարելը, այն պայմաններում, երբ նրան կցված որևէ քարտեզ չկա։

Ի հավելումն, կանոնակարգի նախաբանում արված վերապահումը, համաձայն որի` Ալմա-Աթայի հռչակագրից զատ հնարավոր է համարվում սահմանազատման և սահմանագծման գործընթացի այլ հիմնարար սկզբունք որդեգրելը, ևս հղի է Ադրբեջանի կողմից Հայաստանին տարածքային նոր պահանջներ ներկայացնելու վտանգով, ինչի նախանշաններն արդեն իսկ տեսանելի են։

Կանոնակարգում տեղ գտած հատվածական սահմանազատման գաղափարը ևս կոչված է սպասարկելու ադրբեջանական շահը, քանի որ, ինչպես ցույց է տալիս անցած ամիսներին Տավուշի մարզի սահմանում անցկացված հատվածական «սահմանազատման» ապօրինի դեպքը, դրանից միայն Ադրբեջանն է շահում՝ միակողմանիորեն բարելավելով իր դիրքերը և միևնույն ժամանակ հետ չքաշելով իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։

Նման հատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն և յուրացում Ադրբեջանի կողմից, որը, ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն, հնարավոր էր միայն ՀՀ քաղաքացիների կոլեկտիվ կամարտահայտության՝ հանրաքվեի արդյունքում, և չկա որևէ երաշխիք, որ ապագայում ուժի այս կանոնակարգը չի ծառայի նույն հակասահմանադրական նպատակին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ համարում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և Արցախի հարցի` որևէ կերպ հասցեագրված չլինելու պայմաններում, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգ հաստատելը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին, և հայ ժողովրդի ազգային-պետական շահերին։

Պահանջում ենք ՀՀ Սահմանադրական դատարանից՝ հավատարիմ մնալ ՀՀ Սահմանադրության տառին և ոգուն, և մերժել նշված կանոնակարգի հաստատումը»: