Հունվարի 1-ից ամբողջությամբ նոր տոմսային համակարգի անցնելն շատ վտանգավոր է. Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելն այսօրվա թվերով շատ վտանգավոր է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի միջանկյալ սահմանափակումներ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում: 1% կամ դրանից ցածր թվերը բացարձակ չեն բավարարում, եթե հունվարի 1-ից ամբողջությամբ անցնում ենք նոր համակարգի։ Խնդրում եմ, հունվարի 1-ին պատրաստ լինենք, որովհետև այսօրվա թվերով նոր տոմսային համակարգի անցնելը շատ վտանգավոր է»,-նշեց քաղաքապետը։