Իսրայելը ցամաքային գործողություն է նախապատրաստում Լիբանանում
Իսրայելի ռազմական հրամանատարությունը ցամաքային գործողություն է նախապատրաստում Լիբանանի հյուսիսում, որը ենթադրում է տարածքների զավթում՝ բուֆերային գոտի ստեղծելու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ցամաքային ներխուժման պլանները պատրաստ են»,- ասել է պահեստային սպաներից մեկը։
The Economist-ը հիշեցրել է, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածից երկու դիվիզիա են տեղափոխել Լիբանանի հետ սահման։
Հրատարակության համաձայն՝ «Հեզբոլլահը» լայնամասշտաբ ռազմական գործողությունների անցնելու դեպքում կսկսի ավելի մեծ հեռահարության հրթիռներ օգտագործել կենտրոնական Իսրայելի թիրախները ոչնչացնելու համար և կսկսի հարձակումներ իրականացնել հրեական պետության տարածքում։