Ադրբեջանական բանակում զինծառայող է մահացել
Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի Շիրվան քաղաքի հոսպիտալում մահացել է Ներքին զորքերի զինծառայող Օրխան Աղաևը։
23-ամյա լեյտենանտը վիրավորվել է ծառայողական զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով, հայտնում է APA-ն։
Հոսպիտալացված զինծառայողը, չնայած բժիշկների ջանքերին, մահացել է։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։