Իսրայելը ստուգում է ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդի մահվան մասին լուրը
Իսրայելը ստուգում է Գազայի հատվածի վրա հարձակման պատճառով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի հնարավոր մահվան մասին տեղեկատվությունը։
Այս մասին հայտնում է Kan ռադիոկայանը։ Միաժամանակ իսրայելցի լրագրող Բեն Կասպիթը հայտնել է, որ իսրայելական հետախուզական Shabak ծառայությունը հերքում է նման տեղեկությունը և կարծում է, որ Սինվարը ողջ է։
Հիշեցնենք, որ օգոստոսին Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի պաշտոնում՝ Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։