Պակիստանում ՌԴ դեսպանի ավտոշարասյունը պայթել է ականի վրա. հաղորդվում է մեկ զոհի մասին
Պակիստանում ՌԴ դեսպան Ալբերտ Խորևի ավտոշարասյան մեքենաներից մեկը Պակիստանի հյուսիսում պայթել է ականի վրա։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը:
«Մինգորայից հյուրանոց տանող ճանապարհին ականի պայթյունից մի քանի ոստիկաններ են վիրավորվել»,- ասվել է հաղորդագրության մեջ։
Քիչ անց հայտնի է դարձել, որ Ռուսաստանի դեսպանին ուղեկցող առնվազն մեկ ոստիկան զոհվել է ականի պայթյունից։