Պուտինն աջակցություն է հայտնել «Պաշտպանական համակարգերին» Հայաստանի անդամակցությանը
Մոսկվան Հայաստանի կառավարության հետ սկսել է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Բելառուսի ֆինանսաարդյունաբերական «Պաշտպանական համակարգերին» Հայաստանի անդամակցության հարցով: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
Փաստաթղթում ասվում է. «Ընդունել Ռուսաստանի Դաշնության առաջարկը միջպետական ֆինանսա-արդյունաբերական «Պաշտպանական համակարգեր» խմբի ստեղծմանը ՌԴ-ի և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև կնքված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միացման վերաբերյալ համաձայնագրի կնքման նպատակով Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելուն»:
Ըստ բաց աղբյուրների, «Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն ստեղծվել է 1996 թ-ին գլխամասային կոնստրուկտորական բյուրոների, գիտահետազոտական ինստիտուտների և սերիական ձեռնարկությունների` ՀՕՊ միջոցների և համակարգերի նախագծողների և պատրաստողների նախաձեռնությամբ:
Զուգահեռաբար աշխատում է նաև համանուն ռուս-բելառուսական միջպետական ֆինանսա-արդյունաբերական խումբը, որի հիմքը բաժնետիրական ընկերություն է: