ՊՍԺ-ն հրաժարվել է Մբապեին վճարել 55 միլիոն եվրո
Ֆրանսիական ՊՍԺ-ն թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապեին չի վճարել 55 միլիոն եվրո, չնայած այն բանին, որ փարիզցիները պարտավոր էին վճարել նրան այդ գումարը, հայտնում է Le Parisien-ը։
Փարիզցիները Մբապեին պետք է վճարեին մինչև սեպտեմբերի 20-ը։ ՊՍԺ-ն մտադիր է վեճը փոխանցել այլ մարմնի:
Հավելենք, որ Մբապեի և Մադրիդի «Ռեալի» միջև պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես հայտարարվել է հունիսի 3-ին։ Հարձակվողն իսպանական գրանդին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: