ԱՄՆ-ն Ուկրաինային ռումբեր կուղարկի F-16-ի համար. Politico
ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Ուկրաինային JSOW (Joint Standoff Weapon) զինամթերք տրամադրելու հնարավորությունը՝ F-16 կործանիչների համար։
Այս մասին հայտնում է Politico թերթը։
Զինամթերքը կարող է լինել Կիևին 375 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի մաս:
Ռազմական օգնության այս փաթեթը դեռ վերջնական տեսքի չի բերվել։ Ակնկալվում է, որ այն կներառի պարեկային նավակներ, զինամթերք HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար, 155 մմ և 105 մմ հրետանային արկեր և այլ զինատեսակներ: