Օկուպացված Շուշիում կբացվի Հաղթանակի թանգարան
Օկուպացված Արցախի Շուշի քաղաքում Ադրբեջանը նախատեսվում է կառուցել Հաղթանակի թանգարան, բազմաֆունկցիոնալ համերգասրահ և առևտրի կենտրոն։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Մուսլիմ Իմրանլին։
Նրա խոսքով՝ Շուշի քաղաքի Դրոշի հրապարակի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2024 թվականի մայիսին։
«Դրոշի հրապարակը շրջապատված է ամֆիթատրոնով։ Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 9190 քմ, կանաչապատ տարածքներինը՝ 3693 քմ, իսկ դրոշակաձողի բարձրությունը՝ 11,7 մետր։ Այստեղ տեղադրվել են ժամանակակից նստարաններ, լուսավորության համակարգ»,- ասել է նա։
Հավելենք, որ ներկայացվել է նաև հրապարակի և թանգարանի նախնական տեսքը: