Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով մոտ 30 հազար բնակիչ է տարհանվել
Ճապոնիայի արեւմուտքում գտնվող Հոնսյու կղզու Իշիկավա նահանգի 29750 բնակիչների տարհանում է հայտարարվել հորդառատ անձրեւների պատճառով:
Մեկ մարդ անհետ կորել է, հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Հայտարարվել է սպառնալիքի չորրորդ մակարդակը։ Դա նշանակում է, որ խորհուրդ է տրվում գնալ ապաստարան, քանի դեռ տարհանումը հնարավոր է:
Վաջիմա և Սուզու քաղաքներում տարհանումներ են հայտարարվել։ Այս քաղաքներն ամենաշատը տուժել են այս տարվա հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։