Իլոն Մասկը Սալվադորի նախագահի հետ քննարկել է մարդկության ապագան
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը պատմել է, որ հանդիպել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ և նրա հետ քննարկել մարդկության ապագան, ինչպես նաև արհեստական ինտելեկտը և ռոբոտների հարցը:
«Ես հիանալի զրույց ունեցա նախագահ Նայիբ Բուկելեի հետ, մենք շատ խոսեցինք իրականության, մարդկության ապագայի և այնպիսի տեխնոլոգիաների ազդեցության մասին, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը և ռոբոտները», - գրել է ձեռնարկատերը X սոցիալական ցանցում:
Մասկն այս ուղերձն արել է՝ ի պատասխան Բուկելեի գրառման, որում նախագահը կարճ տեսանյութ է հրապարակել ձեռնարկատիրոջ հետ։ Իր գրառման մեջ Սալվադորի առաջնորդը Մասկին անվանել է «մեր ժամանակի մեծ ուղեղներից մեկը»։