Պենտագոնը միջուկային հրթիռ է փորձարկել
Միջուկային մարտագլխիկով Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումն իրականացվել է ԱՄՆ Նեբրասկա նահանգում։
Փորձարկումներն ավարտվել են հաջողությամբ, բոլոր համակարգերն աշխատել են նորմալ, ասվում է ռազմաօդային բազայի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ նման թեստերը կենսական նշանակություն ունեն և իրականացվում են տարին երկու անգամ։ Դրանք անհրաժեշտության դեպքում հրթիռի ճիշտ աշխատանքի երաշխիքն են։
«Մեր միջուկային ուժերի ճկունության և կարողությունների ապահովումը ոչ միայն թույլ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին գիշերները հանգիստ քնել, այլ նաև ապահովում է համաշխարհային կայունություն, ինչը նաև նպաստում է տնտեսական բարգավաճմանը», - նշել է ռազմաօդային բազայի տնօրենի օգնական Ռաուն Քարնլին: