Իրանցի սահմանապահների և քուրդ ահաբեկիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Քրդական «Կոմալա» ահաբեկչական խմբավորման հրամանատար Ռիբվար Քարիմեյան սպանվել է Իրանի սահմանը հատելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
«Կոմալա» ահաբեկչական խմբավորման ջոկատը բախվել է իրանցի սահմանապահների հետ. Սահմանապահներին հաջողվել է վնասազերծել հարձակվողներին։
Փոխհրաձգությունից հետո պարզվել է, որ սահմանապահներին հաջողվել է սպանել ահաբեկչական խմբավորման ավագ հրամանատարներից մեկին՝ Ռիբվար Քարիմեյանին։ Այս խմբի մի շարք այլ անդամներ մեծ կորուստներով հեռացել են տարածքից՝ թողնելով մեծ քանակությամբ զենք։