Արծվիկ Մինասյանի մանդատը հանձնվել է Միքայել Մինասյանի ընկերոջը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի պատգամավորական մանդատը հանձնել է ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շահմուրադյանին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի մասնակիցներին հայտնել է, որ փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկվել գրություն, որին կից եղել է արձանագրություն ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
«Նման դեպքերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի՝ պատգամավորական մանդատը ստանում է կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն»,- նշել է Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Շախմուրադյանը նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ ընկերներից է, ակտիվորեն շրջանառվում էր, որ ՀՅԴ համամասնական ցուցակում հայտնվել է հենց այդ պատճառով: Կարեն Շախմուրադյանը նաև գործարար է «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատերն է: