Եթե ինչ-որ մեկը ներխուժի իմ տուն, նրան կկրակեմ. Քամալա Հարիս
ԱՄՆ ներկայիս փոխնախագահ և պետության ղեկավարի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ կրակելու է յուրաքանչյուրին, ով ներխուժի իր տուն։
Հրազենային բռնության հարցը ծագել է այն ժամանակ, երբ Հարրիսը խոսեց հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ քարոզարշավի ժամանակ:
«Եթե ինչ-որ մեկը ներխուժի իմ տուն, նրան կկրակեմ», - փոխնախագահի խոսքերը մեջբերել է The Hill-ը, որը նշել է, որ Հարրիսն այս խոսքերն ասել է ծիծաղելով։
Փոխնախագահը մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ ինքը օրինական զենքի սեփականատեր է և դա նշել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանավեճերի ժամանակ։