Զելենսկու հանդիպումը Բայդենի հետ կկայանա մեկ շաբաթից
ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը սեպտեմբերի 26-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերի հայտարարության մեջ:
«Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 26-ին, նախագահ Բայդենը Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Զելենսկու հետ առանձին կհանդիպի նաեւ փոխնախագահ Հարիսը։ Ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի իրավիճակը, ներառյալ Ուկրաինայի ռազմավարական ծրագիրը և ԱՄՆ աջակցությունը Ուկրաինային պաշտպանվելու հարցում: