ԱՄՆ-ը չի պատրաստվում կռվել Իսրայելի համար
ԱՄՆ-ը չի աջակցի Իսրայելի ցամաքային հարձակողական գործողություններին ո՛չ Լիբանանում, ո՛չ Գազայի հատվածում, ճեպազրույցում ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Մենք մտադիր չենք միանալ և աջակցել հարձակողական գործողություններին, որոնք նրանք իրականացնում են ինչպես հյուսիսային շրջաններում, այնպես էլ Գազայի հատվածում», - ասել է Սինգհը:
Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ հստակեցրել էր, որ ամերիկյան բանակը չի մասնակցի Գազայի հատվածում ցամաքային գործողություններին։