Տեր Գարեգին քահանա Արսենյանը կկարողանա այցելել Մուղնիի եկեղեցի, պատարագ մատուցել, բայց հոգևորականների հետ շփվել չի կարելիԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՍա ձեզ դարձնում է շատ վերահսկելի․ Սամվել Մարտիրոսյանը՝ հեռախոսի IMEI-ի վերահսկման մասինԵրևանի հենց կենտրոնում գտել և ձերբակալել են uպшնությшնն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողինԿաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունըՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 26-ի դրությամբԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի զինյալների դեմ հարվածներ հասցնելու մասին
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
Ռուսաստանն ու Ուկրաինան առաջիկայում գերիներ կփոխանակեն. ԲուդամովԸնդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. ՕսկանյանՀոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն իր հայկական արմատների մասին հուշագրություն կհրատարակիՍԴ-ն միաձայն ընդունեց աշխատակարգըԱդրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետՇիրակի մարզում «Mitsubishi»-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել ենՎարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը․ ՔԿ
Հայտնի է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Հայաստան և Ադրբեջան այցի հիմնական նպատակը
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. Անահիտ ՄանասյանԱլեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ ՔոչարյանինԹՐԻՓՓ-ը հանդիսանալու է նաև տարածաշրջանային և գլոբալ տրանսպորտային երթուղիների կարևոր հանգույց․ Մհեր Գրիգորյանի ելույթը՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ
Քաշի զգալի կորուստ, հյուծվածություն, գիտակցության ժամանակավոր կորուստներ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող անձը 45 օր է՝ հացադուլի մեջ է
Սեդա Սաֆարյանն ասել է, որ կուսակցական գործունեությամբ չի զբաղվել. դատավորի պարզաբանումըԱրամ Վարդևանյանն անհանգստություն է հայտնել ՍԴ նիստում 7 ուժերի հայցի գործով դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի և 8-րդ գումարման ԱԺ նախագահի աշխատանքը փայլուն կատարելու համար․ Ռուբինյանը՝ Ալեն ԱիմոնյանինԱլխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համարԱՄՆ-ն պատրաստ է օգնել Վենեսուելային երկրաշարժից հետո. ԹրամփԳործի քննությունն իրականացվում է ՍԴ կրճատված կազմով, միջնորդություն ենք ներկայացնում ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում Հաջիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնիՍտեփան Ասատրյանի մոտ խնդիրներ են առաջացել, Արամայիս Թախմազյանի միջոցով տեղեկություն է փոխանցել, որ այսօրվա դատական նիստին չի գալուՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն արագ աճում է Ընդդիմությունն է գտնվում «ռեժիմի վերջը մոտ է» պաթոսի մեջ․ Քաղաքական վերլուծաբանՀայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրելՄի շարք հասցեներում ջուր չի լինի
ՍԴ-ում սկսում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունը. ուղիղ
ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում. Արամ ՎարդևանյանՄկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքըԵրևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-նՀամոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինՔո հեռախոսն այսուհետ հսկվելու է պետության կողմից․ ահա թե ինչպեսՄահացած երիտասարդ աղջիկը բլոգերի քույրն է․ նոր մանրամասներ՝ ողբերգական վթարիցՌուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևին և Խարկովին. կան զոհեր և վիրավորներ
ՌԴ-ն ընդլայնել է ՀՀ-ից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները
«Հրապարակ»․ «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը պատասխանել է Փաշինյանին
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»
Հասարակություն

Մեկ տարի առանց Արցախի․ օտարված ինքնություն, խախտված իրավունքներ, կորսված ժառանգություն

Monument Watch-ը գրում է․ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում տեղահանվեց այդ օրերին Արցախում մնացած ողջ հայ բնակչությունը, մոտ 100․600 մարդ: Բռնի տեղահանությանը նախորդել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Շուշիի, Հադրութի և Արցախի այլ շրջանների բնակչության բռնի տեղահանումը, Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակումը, մշակութային ժառանգության եզակի արժեքների համակարգային ոչնչացումները:

Շատ փորձագետներ բռնի տեղահանման գործընթացները շարունակվող պատերազմի ձև են համարում, որն իր առաջացրած խնդիրներով երբեմն նույնիսկ գերազանցում է պատերազմի արհավիրքները (ICRC, “Displacement in Times of Armed Conflict: How Interna, tional Humanitarian Law Protects in War and Why It Matters”, 2019, p. 6.)։ Ադրբեջանի պետական, նպատակամիտված այս քաղաքականության իրագործմամբ այօր ընդհանուր առմամբ 121 հազար արցախահայեր տարանջատվել են իրենց սոցիալ-մշակութային արժեքներից, զրկելով պատմական հայրենիքի՝ Արցախի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված պրակտիկաներն իրացնելու և ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Արցախի տարածքի շուրջ 4000-ից ավելի պատմական հուշարձաններից բռնի հեռացումը, դրանց գոյությանը սպառնացող ուղղակի վտանգը, արդեն իսկ ոչնչացված ու պղծված ժառանգության բազմաթիվ արժեքները, սեփական ինքնությամբ ապրելու անհնարինությունը անհաղթահարելի մարտահրավերներ են ստեղծել կենսական նշանակության եկեղեցիների, սրբավայրերի, ուխտատեղիների հետ կապված ծեսերը, հավատալիքները, ավանդույթները, տոները կենսունակ պահելու գործընթացում։

Տեղահանությունը, ի թիվս այլ հումանիտար խնդիրների, խախտել է արցախահայերի հիմնարար՝ մշակույթի իրավունքը, որի առաջին համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագրի 27-րդ հոդվածն է`․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք» (UN 1948, Art. 27.1): Վերջինիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկնաբանությունը հաստատել է, որ համայնքի մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը երաշխավորում է նաև մշակութային ժառանգության հասանելիության, մշակութային պրակտիկաներին մասնակցելու և վայելելու յուրաքանչյուրի իրավունքը։

Հռոմի կանոնադրության 7(1)(դ) հոդվածը բռնի տեղահանությունը մարդկության դեմ իրականացված ծանր հանցագործություն է որակում։ Կանոնադրությունը ներկայացնում է նաև բռնի տեղահանման միջազգային արգելքները՝ համարելով դրանք վտարման, բռնության կամ հարկադրանքի այլ ձևերով իրականացված գործողություններ (ICC, Policy on Cultural Heritage, para. 69): Կանոնադրության 7(2) (դ) կետը սահմանում է «բռնի տեղահանությունը»՝ նշելով, որ այն արտաքսման կամ այլ հարկադիր գործողությունների միջոցով քաղաքացիական անձանց բռնի տեղափոխումն է իրենց օրինական բնակության վայրից՝ առանց միջազգային իրավունքով թույլատրելի հիմքերի (ICC, Rome Statute, 7(2) (d))։ Հարկ է շեշտել, որ վերոհիշյալ հոդվածի համատեքսային տարրերը նշում են, որ «բռնի» տերմինն այստեղ «չի սահմանափակվում լոկ ֆիզիկական ուժով», այն «կարող է ներառել ուժի կամ հարկադրանքի սպառնալիքը, ինչպիսին է բռնության, հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման վախը ( ICC, Elements of Crimes, Article 7(1)(d). element 1, fn. 12) և նկարագրում է մի իրավիճակ, երբ անհատները չունեն «ազատ» կամ «իրական» ընտրություն՝ մնալու իրենց տարածքում կամ լքելու այն։ Այս կոնտեքստում հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ նույնիսկ եթե արցախահայերը հեռացել են Արցախից անվտանգության պատճառներով, ապա այդ դեպքում նույնպես տեղահանումը չի կարող համարվել «կամավոր» և «օրինական»: Ավելին, անգամ եթե տեղահանվածները ցանկացել են և իրականում նույնիսկ խնդրել են, որ հեռացվեն տարածքից, դա չի նշանակում, որ նրանք իրական ընտրություն են ունեցել այդպես վարվելու (Willms, Jan. “Without order, anything goes? The prohibition of forced displacement in non-international armed conflict”. 2009. https://www.icrc.org/en/doc/assets/files/other/irrc-875-willms.pdf)։ Հետևաբար, ընտրության բացակայության հանգամանքն է նաև, որ տեղահանության հիմքերը կարող է դարձնել «բռնի»։

44-օրյա պատերազմի և դրան հաջորդած շուրջ 4 տարիների ընթացքում Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են։ Բերենք միայն մի քանի փաստեր: Դրանք են. Ջեբրայիլ (Մեխակավան) բնակավայրում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ոչնչացումը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ավերումը և նենգափոխումը, Կանաչ ժամի՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի և զանգակատան ավերումը, ապա և իսպառ ոչնչացումը, Հադրութի Առաքել գյուղում «Վերածննդի» խաչքարի ոչնչացումը, Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնահատակ ավերումը, Շուշիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի, Թալիշ գյուղի «Վերածնված Թալիշ» հուշարձանների ավերումները, Շուշիի և Սղնախի պատմական գերեզմանատների ավերումները, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ի 51 քանդակների անհետացումը, Գրիգոր Գաբրիելյանցի անվան երկրագիտության պետական թանգարանի ավերումը, Դադիվանքի, Հադրութի Սուրբ Խաչ վանքի, Ծակուռիի Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե, Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցիների աղվանական հռչակումը, ուդիական համայնքի ներկայացուցիչների կողմից հայկական եկեղեցիների գործառույթի պղծումը և այլն։ Ստեփանակերտում ոչնչացվել են Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները, Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Ստեփանակերտի վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը, հայ-ֆրանսիական պուրակում գտնվող Շառլ Ազնավուրի արձանը, ոչնչացրել է Հադրութի գերեզմանատները, պղծել Վանքասարի 7-րդ դարի եկեղեցին, հեռացրել խաչը, ոչնչացրել Ծարի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր միջնադարյան եկեղեցիների խաչքարերը, եզակի արձանագրությունները, հողին է հավասարեցրել Մոխրենես գյուղը՝ իր Սուրբ Աստվածածին եկեղեցիով։ Ոչնչացրել է Աղանուս գյուղի հուշարձան-աղբյուրի երկու խաչքարերը, Գետավանի հուշարձանը, սկսել է պատմական Հադրութի ադրբեջանականացման և թյուրքացման ծրագիրը, գործարկել Շուշիի իսլամացման ծրագիրը, ակտիվացրել «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նոր ծրագիրը, որն ընդգրկում է ներկայիս ՀՀ տարածքը։

Այս և այլ շատ հանցագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներն ու միջազգային կանոնակարգերը որակում են որպես պատերազմական հանցանքներ։ Եվ վաղ թե ուշ Ադրբեջանի վարչախումբը պատասխան է տալու այս հանցագործությունների համար: