Հայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հասարակություն

Ոչ, Բաքվի և Անկարայի ժամացույցները չեմ հեռացնի. Հանրային ռադիոյի տնօրենի արձագանքը

Mediahub.am-ը գրում է․ Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանը, որը մինչ այդ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից էր, երեկվանից Հանրային ռադիոյի նյուզրումում տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ է փակցրել պատին, և այդ ժամացույցների մեջ կան նաև մեր թշնամական երկու պետությունների՝ Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ։ 

Այսուհետ Հանրային ռադիոյի աշխատակիցները ոչ միայն Երևանի, Մոսկվայի, Թեհրանի, Թբիլիսիի ու Լոնդոնի, այլև Բաքվի և Անկարայի ժամացույցների ներքո կաշխատեն։ Եւ սա, բնականաբար, հարուցել է ռադիոյի շատ աշխատակիցների վրդովմունքը, հատկապես, որ այնտեղ աշխատում է նաև Բաքվի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածի մայր։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել երեկ՝ Արցախը հանձնելու տարելիցի նախօրեին։ 

Հիրավի, սա «հրաշալի նվեր է» իշխանությունների «սրտի տնօրենի» կողմից Հանրային ռադիոյի աշխատակիցներին։

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դա իր նախաձեռնությունն է եղել․ «Իմ նախաձեռնությունն է, աշխարհի բոլոր նյուզռումերում կան բազմաթիվ ժամացույցներ, որոնք ցույց են տալիս տարբեր երկրների քաղաքների ժամանակը, երբ որ, օրինակ, հաղորդագրություն ենք ստանում, որ այսինչ քաղաքում ինչ-որ հանդիպում է տեղի ունենում, և գրվում է, որ տեղական ժամն է։ Ուստի, ավելի հեշտ կողմնորոշվելու համար մարդիկ նայում են ժամին և հասկանում են, որ եթե Երևանում ինչ-որ մի ժամ է, ապա այդ քաղաքում մեկ ուրիշ ժամ է։ Ընդամենը դա է»։
 
 -Իսկ Բաքվի Հանրային ռադիոյում Երևանի ժամանակով ժամացույց կա՞։

-Ես չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, ես եղել եմ Բաքվում 1960-ականներին, մեզ դպրոցով էին տարել Սովետի ժամանակներում, ես չգիտեմ՝ Բաքվի Հանրային ռադիոյում ինչ տրամադրություններ են և, մեղմ ասած, անտարբեր եմ, թե ինչ են մտածում Ադրբեջանի Հանրային ռադիոյի աշխատակիցները։
 

Բաքվի ժամացույցը կհեռացնե՞ք։

-Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի։ Ովքեր դրանում տեսնում են հատուկ մեսիջ, այդ մարդիկ, իմ համոզմամբ, ոչ համաչափ են գնահատում իրավիճակը, որովհետև, իմ կարծիքով, մենք չենք կարող ենթադրել, որ այդ քաղաքը չկա կամ հարևան մյուս երկրի քաղաքը չկա։ Այո, թշնամական քաղաքներ են, մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն։