Հայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հասարակություն

ԵԽ-ն անդրադարձել է Արսեն Խառատյանի՝ Վրաստան մուտքի արգելքին

Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակն անդրադարձել է բելառուս ու հայ լրագրողներ Անդրեյ Միալեշկայի ուԱրսեն Խառատյանի՝ Վրաստան մուտք գործելու արգելքին։
ԵԽ-ն երկրորդ մակարդակի զգուշացում է  հայտարարել, ինչը նշանակում է, որ Վրաստանում կան ԶԼՄ-ների ազատությանը սպառնացող լուրջ սպառնալիքներ, որոնք անհիմն կերպով սահմանափակում են լրատվամիջոցների ազատությունը կամ տեղեկատվության հասանելիությունը, լրատվամիջոցների ազատության համար լուրջ վտանգ են ներկայացնում։

Սեպտեմբերի 15-ին բելառուս լրագրող Անդրեյ Միալեշկային, ով 2021 թվականից բնակվում է Վրաստանում, Լեհաստանից վերադառնալուց հետո արգելվել է մուտք գործել երկիր։ Մերժման հիմքերը նշվել են որպես «վրացական օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»։
«Նրանք մեզ հետ են ուղարկում Լեհաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։ Մեր անձնագրերն առգրավվել են, և մենք հիմա նստած ենք Քութաիսիի օդանավակայանի տարօրինակ սենյակում»,- գրել է Միալեշկան սոցցանցում։

Բելառուսի լրագրողների ասոցիացիայի տվյալներով՝ Միալեշկան լքել է Բելառուսը քաղաքական հետապնդումների պատճառով և վերջին երեք տարիներին բնակվում էր Վրաստանում։ Լրագրողին և նրա դստերը, ում հետ նա ճանապարհորդում էր, հետ են ուղարկվել Լեհաստան՝ Վարշավա, իսկ կինն ու մյուս երեխան մնացել են Վրաստանում։

Նշվում է, որ սեպտեմբերի 16-ին «Ալիք մեդիա» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը նույնպես հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան՝ հետ ուղարկելով Եվրոպա։ Նա սեպտեմբերի 18-ի համար ուներ Թբիլիսիից Երևան չվերթի տոմս, սակայն սահմանապահները Խառատյանին տեղեկացրել են, որ, ըստ օրենքի, եթե անձին արգելում են մուտքը, նա պետք է հետ ուղարկվի իր մեկնման կետ։

Խառատյանը սոցցանցերում հայտնել է, որ իրեն 4 ժամ պահել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ մինչ Եվրոպա հետ ուղարկելը

«24 ժամ օդում, 3 օդանավակայան, 4 օդանավ՝ մոտավորապես սենց վիճակում հասա Լյուքսեմբուրգ ։ Ամեն դեպքում ինձ մոտ ամեն ինչ նորմալ է սիրելի ընկերներ, վաղը ավելի մանրամասն կգրեմ այս փորձառության կուրյոզների մասին»,-գրել էր Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում։

Մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 11-ին, վրացի սահմանապահները Խառատյանին կարճ ժամանակով պահել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում և նրան տվել են թերթիկ՝ որպես մուտքի մերժման հիմք նշելով «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»: Սակայն այդ առիթով նրան ի վերջո թույլ են տվել մուտք գործել երկիր։

«2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Խառատյանը եղել է  Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը, իսկ մինչ այդ աշխատել է ԱՄՆ-ում՝ որպես թղթակից։

«Սպասում ենք հետագա գործողությունների՝ վերանայելու Անդրեյ Միալեշկայի և Արսեն Խառատյանի նկատմամբ կիրառված մուտքի արգելքը: Դադարեցրեք լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների մուտքը երկիր արգելելու պրակտիկան»,-ասված  է ԵԽ տարածած հայտարարության մեջ։